Գրանցվել
(+374 55) 52 74 74

Հարգելի՛ ընթերցող,
ուրախ ենք ողջունել Ձեզ «Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի» պաշտոնական կայքում:
Մեր ասոցիացիան հիմնվել և գործունեություն է ծավալում 2012 թվականից: Մենք նպատակ ունենք լուծում գտնել ուլտրաձայնային հետազոտության բնագավառում առկա մի շարք տեսական, գործնական և գիտական խնդիրների, որոնց՝ իրենց գործունեության ընթացքում հանդիպում են մայրաքաղաքի և մարզաբնակ հայ բժիշկները: Ասոցիացիայի մասնագետների ուշադրության առանցքում է պրենատալ ախտորոշումը՝ ի շահ հղի կանանց:
«Ջինիշյանի հիշատակի հիմնադրամ»-ի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի (WWA) և ՀՀ Առողջապահության նախարարության գործնական աջակցությամբ 2014 թ. փետրվարից մեր նախաձեռնությամբ մեկնարկել է ծրագիր՝ ՀՀ Առողջապահության համակարգում հղիների պարտադիր սքրինինգային հետազոտման ներդրման վերաբերյալ` պտղի զարգացման արատների պրենատալ ախտորոշման, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերության, պտղի ներարգանդային աճի դանդաղման, պրեէկլամպսիայի զարգացման բարձր ռիսկի խմբերի հայտնաբերման նպատակով: Ասոցիացիայի գործունեության ընթացքում իրականացրել և նախատեսում ենք իրականացնել ուսումնական դասընթացներ, որոնք կնպաստեն Հայաստանի առողջապահության համակարգում պտղի բժշկության ասպարեզում Եվրոպական առաջատար ուլտրաձայնային հետազոտությունների մեթոդների ներդրմանը:
Այսպիսով, բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները և ՈՒՁ ախտորոշման մասնագետները, ովքեր կուզեն մասնակցել ասոցիացիայի համաժողովներին, դասընթացներին և ծրագրերին, կարող են անդամագրվել: Ուրախ կլինենք տեսնել նաև Ձեզ մեր շարքերում:

Հարգանքով՝
Կարինե Թոխունց,

«Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի» նախագահ
Բժշկական գիտությունների դոկտոր
ԵՊԲՀ պրոֆեսոր